
«Օյունջյան» վարժարան
21-րդ դարաշեմին՝ 2000թ. սեպտեմբերի 1-ին Գյումրիում փլատակներից վեր հառնեց թիվ 21 միջնակարգ դպրոցի
ուսումնական համալիրը, որը ներառում էր 3 մասնաշենք:
Այդուհետ այն սկսեց կոչվել
«Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյան» վարժարան:
Վերջինիս չորրորդ մասնաշենքը շահագործման հանձնվեց 2011-ին՝
ամբողջացնելով կրթական ողջ համալիրը:
Այն ունի ուսումնական պարտադիր ու ուսումնական բոլոր պայմանները
լավ ուսման եւ գերազանց առաջադիմության համար:
Իր տեխնիկական հագեցվածությամբ վարժարանն այսօր ոչ միայն
Գյումրի քաղաքի, այլեւ Հայաստանի Հանրապետության լավագույն կրթօջախներից է: